Զախարովան Մերցին խորհուրդ է տվել այցելել հոգեբույժների


Միջազգային

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կտրուկ արձագանքել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարություններին՝ առաջարկելով նրան դիմել հոգեբույժների։ Մերցը մեղադրել էր Ռուսաստանին Գերմանիայի ներքին գործերին միջամտելու և սոցցանցերի միջոցով իրավիճակը ապակայունացնելու մեջ։

 

«Դա արդեն հոգեբույժների հարց է․ Գերմանիան երեք տարի զենք է մատակարարում նեոնացիստական կիևյան ռեժիմին, ներառյալ ծանր ռազմական տեխնիկա, իսկ հիմա մտահոգվել են սոցցանցերով», – հայտարարել է Զախարովան՝ ընդգծելով գերմանական կողմի դիրքորոշման հակասականությունը։

 

Նա հիշեցրել է, որ հենց Գերմանիան է կողմ եղել Մինսկի համաձայնագրերից աստիճանական հրաժարմանը, որոնք կարող էին կարգավորել Դոնբասի ճգնաժամը։ Զախարովայի խոսքով՝ Մերցի մեղադրանքներն ու հռետորաբանությունը կեղծավորություն են։

 

Leave a Comment