Ներկա պահին ուկրաինական ծայրահող ազգայնական, Գերագույն ադային նոխկին փոխխոսնակ Անդրել Պարուբինի` այսօր Լվովում տեղի ունեցած սպանության հետ կապված երեք հիմնական վարկած է շրջանառվում:
Առաջինը, նա ծայրահեղ հակառուս էր, Օդեսայում ռուս բնակիչների 2014 թվականի մայիսի 2-ին Արհմիությունների տանը զանգվածային հրկիզմանը մասնակից։ Եվ վարկածներից մեկող առաջ է տարվում ռուսական թեւի կողմից լիկվիդացիայի հնարավորությունը: Սակայն դա շատ լուրջ չի համարվում. Պարուբինը «սովորական» ռուսատյաց էր, ինչպիսիք Ուկրաինայում շատերն են, ու հիմա առանցքային ֆունկցիաներ չունի: Ինչո՞ւ պետք է Մոսկվան հենց նրան լիկվիդացներ, երբ շատ ավելի առաջնային թիրախներ կան. սրա բացատրությունը չի տրվում:
Երկրորդը: Գերագույն ռադայի նախկին խոսնակը 2013-2014 թվականներին «Մայդանի պարետն» էր։ Ավելին, ժամանակին շատ է խսվել, թե ինչպես է նա նկատվել այն դիպուկահարների հետ (Լուսանկարում), որոնք «Մայդանի» ժամանակներում կրակ բացեցին խաղաղ քաղաքացիների եւ իրավապահների վրա` արհեստականորեն սրելով իրավիճակն ու յն հասցնելով իշխանափոխության մակարդակի: Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Յակիմենկոն ժամանակին հայտարարել է, որ ոստիկանության և ցուցարարների վրա կրակ են բացել Ֆիլհարմոնիայի շենքից, որի համար պատասխանատու է Պարուբինը։
Նա, կրկնենք, խառնված էր նաեւ Օդեսայում մարդկանց հրկիզելու պատմությանը: Եվ այսպես շարունակ, այն է` Պարուբինը շատ բան գիտեր, իսկ իրավիճակը գնում է այն ուղղությամբ, որ նա նաեւ շատ բան կարող էր պատմել: Այսինքն, սա կարող է իմաստային առումով «շատ բան իմացողի լիկվիդացիա» էր:
Երրորդը. Պարուբինը ներկայացնում է ազգայնականության այն թեւը, որ հնուց ամենասերտ կապերն ունի բրիտանացիների հետ, եւ հիմա էլ, բրիտանական առանցքային աղբյուրների միջոցով, շրջանառության մեջ դրեցին Զելենսկուն ֆիզիկապես ոչնչացնելու մասին սպառնալիք: Սա կարող էր դրա պատասխանը լինել:
Տես նաեւ https://t.me/iravunk/56999