Հուսիթները հաստատել են, որ իրենց վարչապետ Ահմեդ ալ-Ռահավին սպանվել է օգոստոսի 28-ին Եմենի մայրաքաղաք Սանայում Իսրայելի ավիահարվածի հետևանքով, հայտնում է Associated Press-ը։
Հուսիթների տվյալներով՝ ալ-Ռահավին և կառավարության մյուս անդամները հարձակման են ենթարկվել անցած տարվա աշխատանքը գնահատելու համար կազմակերպված հերթական հանդիպման ժամանակ։ Վարչապետի հետ միասին սպանվել են ևս մի քանի նախարարներ։
Հուսիթները խոստացել են վրեժխնդիր լինել վարչապետի մահվան համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ալ-Ռահավին հուսիթների վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի օգոստոսի 10-ից։ Նախկինում նա Գերագույն քաղաքական խորհրդի անդամ էր, որը ստեղծվել էր հակակառավարական ուժերի կողմից 2015 թվականին սկսված արաբական կոալիցիայի գործողության ընթացքում։
Օգոստոսի 28-ին Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) իրենց Telegram ալիքում հայտնել էին, որ իսրայելական զինվորականները հարվածել են Եմենի մայրաքաղաքում գտնվող հուսիթների ռազմական ենթակառուցվածքներին։
