Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» տանը 2-1 հաշվով հաղթեց «Մալյորկային»։
Տանտերերը Վեդատ Մուրիկիի գոլին պատասխանեցին Արդա Գյուլերի և Վինիսիուս Ժունիորի գոլերով։
Միաժամանակ, VAR համակարգը երեք անգամ չեղարկեց «Ռեալ Մադրիդի» գոլերը: Կիլիան Մբապպեի գոլերը երկու անգամ չեղարկվեցին խաղից դուրս վիճակի պատճառով, իսկ մեկ անգամ՝ Արդա Գյուլերի գոլի ժամանակ ձեռքով խաղի համար։