Փաշինյանը ժամանել է Տյանցզին՝ ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Տյանցզին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար, որը տեղի կունենա Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։
 Այցի ընթացքում վարչապետը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը և դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին։
Փաշինյանը նաև կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված տոնական միջոցառումներին։ Սեպտեմբերի 3-ին Չինաստանը Պեկինի Տյանանմեն հրապարակում կանցկացնի ռազմական շքերթ՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին։
 Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսված են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի, փոխնախագահ Հան Չժենի և արտասահմանյան գործընկերների հետ։
 Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
 Խորեն Գրիգորյան Տյանցզինից

Leave a Comment