Եղանակը Հայաստանում և Արցախում՝ օգոստոսի 31-ին – Armenia Today

Հայաստանի մարզերում օգոստոսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավային է՝ 2-5 մ/վ արագությամբ։

Կենտրոնից հավելել են, որ ամբողջ հանրապետությունում, այդ թվում՝ Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում ցերեկը սպասվում է 34-36 աստիճան, երեկոյան՝ 30-32 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 29-34 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 29-32 նախալեռնային շրջաններում՝ 33-35 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 26-31 աստիճան տաքություն։

Լոռու մարզում սպասվում է 27-31 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 28-32 աստիճան, հովտային շրջաններում՝ 33-36 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 29-33, նախալեռնային շրջաններում՝ 32-36 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 34-37, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 36-38 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 36-38 աստիճան տաքություն։

Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 29-32, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 36-38 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 27-30, նախալեռնային շրջաններում՝ 29-32 աստիճան, հովտային շրջաններում՝ 35-38 աստիճան տաքություն

Արցախում օգոստոսի 31-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 31 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 27 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment