Դիլիջանում կանցկացվի արվեստների և արհեստների փառատոն – Armenia Today

Դիլիջանի Կենտրոնական այգում այսօր կեսօրին կանցկացվի արվեստների և արհեստների փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Փառատոնը 2013 թվականից ավանդաբար անցկացվում է Տավուշի մարզում՝ Հայաստանի մշակութային կյանքի ապակենտրոնացման նպատակով։ Միջոցառմանը կմասնակցեն գյուղական համայնքների ներկայացուցիչներ, որոնք կներկայացնեն դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ՝ գորգագործություն, ասեղնագործություն, փայտի փորագրություն, դարբնագործություն, ինչպես նաև ազգային տարազներ, տիկնիկագործություն, կերպարվեստ և ոսկերչական արհեստ։

Փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական ֆոլկլորին, ավանդույթներին, զբոսաշրջային տեսարժան վայրերին, արհեստներին և խոհանոցին։ Ծրագրում ներառված են մաստեր-կլասներ, գարեջրի փառատոն, գինու համտես և լավաշի թխման գործընթաց։

 

Leave a Comment