ՀՀ-ն և Չինաստանը ռազմավարական գործընկերություն են հաստատել

Չինաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:

Հանդիպումից հետո Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ-ն և Չինաստանը ռազմավարական գործընկերություն են հաստատել:

Սի Ծինփինը կոչ է արել համատեղ զարգացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ամրապնդել հայ-չինական համագործակցությունը և խթանել փոխանակումները կրթության, գիտության և տեխնոլոգիաների, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։

Չինաստանի նախագահը նշել է, որ իրենք աջակցում են Հայաստանի անդամակցությանը Շանհայի համագործակցության կազմակերպությանը։

 

Leave a Comment