Թենիսը՝ ամենահեշտ ստորտաձևը, բայց 60-ից հետո․ «Երկրորդ շնչառություն»

35 տարվա փորձառությամբ թենիսի մարզիչ Գագիկ Հայրապետյանը պատմում է, որ մանկուց զբաղվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլով, հասել հաջողությունների, բայց հետո թենիսն այնպես է գերել ու գրավել իրեն, որ դարձել է հենց այս սպորտաձի ջատագովը:

Համախոհների հետ ստեղծելով Հայաստանի թենիսի լիգան, ընկեր Գագիկը մի նպատակ ունի՝ մասսայական դարձնել դյուրին այս սպորտաձևը: Մարզվող երեխաներին ուղեկցող ծնողներին, տատիկ-պապիկներն ամեն շաբաթ ստիպվում է կորտ մտնել ու մի փոքր «չարչարել» մկաններին: Բացատրում է՝ կարող են խաղալ շունչը տեղը բերելու ընդմիջումներով ու քիչ ծանրաբեռնվածությամբ:

«Թենիսը միակ մարզաձևն է, որ ամեն տարիքում կարելի է սկսել: Դու եկար, պարապեցիր, ինչքան քո օրգանիզմը պատրաստ է, այդքան էլ ծանրաբեռնում ես: Գնդակը գալիս է, հասցրեցիր խփել, խփում ես, չէ, խաղը կանգնում է ու նորից է սկսվում: Հաղթեցիր, հանգստանում ես, ամեն երկու խաղը մեկ նստում, հանգստանում ու ջուր ես խմում: Թենիսը մեկուկես ժամ ընկերություն է, առողջություն ու երջանկություն»,— բացատրում է Գագիկը՝ հավելելով, որ թենիսի ժամանակ կտրվում են հոգսերից, ցավերից ու բացասական մտքերից:

Leave a Comment