https://arm.sputniknews.ru/20250831/eatmi-hamar-ajvo-emi-hamar-der-voch-hajastanum-kvonjaki-iskutjan-sarq-e-gvortsarkvel-92902555.html
ԵԱՏՄ–ի համար՝ այո, ԵՄ–ի համար՝ դեռ ոչ. Հայաստանում կոնյակի իսկության սարք է գործարկվել
ԵԱՏՄ–ի համար՝ այո, ԵՄ–ի համար՝ դեռ ոչ. Հայաստանում կոնյակի իսկության սարք է գործարկվել
Sputnik Արմենիա
Փորձաքննություններն իրականացվելու են ռուսաստանյան մեթոդներով, ուստի լաբորատորիայի եզրակացությունները կճանաչվեն ԵԱՏՄ-ում։ 31.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-31T09:56+0400
2025-08-31T09:56+0400
2025-08-31T09:56+0400
հայաստան
սարք
կոնյակ
գինի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/16/79729567_0:183:1600:1083_1920x0_80_0_0_c85810d931c6073e4b46e09867b583ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կոնյակի և գինու իսկությունը որոշող իզոտոպային անալիզի սարք է գործարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։Էկոնոմիկայի մի քանի նախարարներ, այդ թվում՝ գերատեսչության գործող ղեկավար Գևորգ Պապոյանը, խոստացել էին գործարկել իզոտոպային անալիզատոր, ինչն այդպես էլ տեղի չէր ունենում։ Սարքը Երևան է հասել մոտ մեկ տարի առաջ, բայց իզոտոպային բաղադրության փորձարկումներ չեն իրականացվել, քանի որ սարքը խափանվել է։ 2024-2025 թվականներին հայտնաբերվել են անսարքության պատճառները, ձեռք են բերվել խափանված դետալները, և սարքավորումը վերանորոգվել է։Սարքը չափում է ածխածնի, թթվածնի և ջրածնի իզոտոպների հարաբերակցությունը (այդ պատճառով մեթոդը կոչվում է իզոտոպային) Խաղողի սպիրտն ունի մի հարաբերակցություն, իսկ ոչ խաղողի սպիրտը՝ մեկ այլ։ Ավելին` նույնիսկ բնական գինիների և կոնյակների մեջ դրանք տարբերվում են ըստ խաղողի սորտերի և աճեցման շրջանների: Հետևաբար նման անալիզը թույլ կտա հստակ որոշել ոչ միայն խմիչքի որակը, այլև ծագումը:Սարքը գտնվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ–ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների փորձարկման լաբորատորիայում։Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա հայաստանյան լաբորատորիայի փորձաքննությանն արդյունքների ճանաչման հետ կապված դեռևս խնդիրներ կան լուծելում, քանի որ ԵՄ–ում գործող ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով վերը նշված սարքավորում հնարավոր է իրականացնել միայն ածխածնի և թթվածնի իզոտոպային բաղադրության փորձաքննությունների, իսկ ջրածնի իզոտոպային բաղադրության փորձաքննությունները, ԵՄ փորձաքննության մեթոդի համաձայն, պետք է իրականացվի ատոմամագնիսական ռեզոնատոր սարքավորման միջոցով, որը Հայաստանում դեռ չկա։ Աշխատանքներ են տարվում այդ սարքը ձեռք բերելու ուղղությամբ։ Բացի այդ, որպեսզի փորձաքննության արդյունքները ճանաչվեն ԵՄ երկրներում, լաբորատորիան պետք է անցնի համապատասխան միջազգային հավատարմագրում։Այսօր լաբորատորիան կարող է իրականացնել օրական 2-3 նմուշի փորձաքննություն։ Նմուշների հոսքի ավելացման նպատակով ընթացքի մեջ է լրացուցիչ սարքավորումներ ձեռք բերելու գործընթացը, որի արդյունքում հնարավոր կլինի օրական 6-7 նմուշի փորձաքննություն կատարել։Սարքավորման հզորությունը հնարավորություն չի տալիս ապրանքի բացթողումից առաջ ստուգումները պարտադիր դարձնել, և սարքավորումն այժմ ամենօրյա ռեժիմով օգտագործվում է պետական վերահսկողության շրջանակում տարբեր նմուշների լաբորատոր փորձարկումների համար։Նշենք, որ 2024 թվականին Հայաստանից շուրջ 18 մլն դոլարի գինի է արտահանվել, 341 մլն դոլարի` կոնյակ։ Ռուսաստանին բաժին է ընկել գինու արտահանման շուրջ 70%-ը, իսկ կոնյակի՝ 80%-ից մի փոքր ավելին։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/16/79729567_0:287:1600:1487_1920x0_80_0_0_44eaf01cc0ec8f78b38bd5f1565315e0.jpg
հայաստան, սարք, կոնյակ, գինի
հայաստան, սարք, կոնյակ, գինի
Փորձաքննություններն իրականացվելու են ռուսաստանյան մեթոդներով, ուստի լաբորատորիայի եզրակացությունները կճանաչվեն ԵԱՏՄ-ում։
Էկոնոմիկայի մի քանի նախարարներ, այդ թվում՝ գերատեսչության գործող ղեկավար Գևորգ Պապոյանը, խոստացել էին գործարկել իզոտոպային անալիզատոր, ինչն այդպես էլ տեղի չէր ունենում։ Սարքը Երևան է հասել մոտ մեկ տարի առաջ, բայց իզոտոպային բաղադրության փորձարկումներ չեն իրականացվել, քանի որ սարքը խափանվել է։ 2024-2025 թվականներին հայտնաբերվել են անսարքության պատճառները, ձեռք են բերվել խափանված դետալները, և սարքավորումը վերանորոգվել է։
Սարքը չափում է ածխածնի, թթվածնի և ջրածնի իզոտոպների հարաբերակցությունը (այդ պատճառով մեթոդը կոչվում է իզոտոպային) Խաղողի սպիրտն ունի մի հարաբերակցություն, իսկ ոչ խաղողի սպիրտը՝ մեկ այլ։ Ավելին` նույնիսկ բնական գինիների և կոնյակների մեջ դրանք տարբերվում են ըստ խաղողի սորտերի և աճեցման շրջանների: Հետևաբար նման անալիզը թույլ կտա հստակ որոշել ոչ միայն խմիչքի որակը, այլև ծագումը:
Անցած ամիսների ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության խնդրանքով ՌԴ ալկոհոլի և ծխախոտի շուկայի վերահսկողության դաշնային ծառայության կողմից տրամադրվել են կոնյակի և կոնյակի սպիրտների իզոտոպային բաղադրության փորձաքննության մեթոդները, որպեսզի փորձաքննության արդյունքները համադրելի լինեն ՌԴ–ում իրականացվող համանման փորձաքննությունների հետ, իսկ լաբորատորիայի մասնագետները համապատասխան վերապատրաստումներ են անցել ՌԴ–ում։ Այնուհետև լաբորատորիան անցել է ածխացնի, ջրածնի և թթվածնի կայուն իզոտոպների հարաբերակցության որոշման հավատարմագրման գործընթացը, ինչի շնորհիվ ՀՀ-ում գործող լաբորատորիայի եզրակացությունները կճանաչվեն ԵԱՏՄ անդամ երկրներում։
Սարքը գտնվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ–ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների փորձարկման լաբորատորիայում։
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա հայաստանյան լաբորատորիայի փորձաքննությանն արդյունքների ճանաչման հետ կապված դեռևս խնդիրներ կան լուծելում, քանի որ ԵՄ–ում գործող ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով վերը նշված սարքավորում հնարավոր է իրականացնել միայն ածխածնի և թթվածնի իզոտոպային բաղադրության փորձաքննությունների, իսկ ջրածնի իզոտոպային բաղադրության փորձաքննությունները, ԵՄ փորձաքննության մեթոդի համաձայն, պետք է իրականացվի ատոմամագնիսական ռեզոնատոր սարքավորման միջոցով, որը Հայաստանում դեռ չկա։ Աշխատանքներ են տարվում այդ սարքը ձեռք բերելու ուղղությամբ։ Բացի այդ, որպեսզի փորձաքննության արդյունքները ճանաչվեն ԵՄ երկրներում, լաբորատորիան պետք է անցնի համապատասխան միջազգային հավատարմագրում։
Այսօր լաբորատորիան կարող է իրականացնել օրական 2-3 նմուշի փորձաքննություն։ Նմուշների հոսքի ավելացման նպատակով ընթացքի մեջ է լրացուցիչ սարքավորումներ ձեռք բերելու գործընթացը, որի արդյունքում հնարավոր կլինի օրական 6-7 նմուշի փորձաքննություն կատարել։
Սարքավորման հզորությունը հնարավորություն չի տալիս ապրանքի բացթողումից առաջ ստուգումները պարտադիր դարձնել, և սարքավորումն այժմ ամենօրյա ռեժիմով օգտագործվում է պետական վերահսկողության շրջանակում տարբեր նմուշների լաբորատոր փորձարկումների համար։