Սիրով հայտարարում ենք «Սարոյանական օրերի» մեկնարկը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն


Այսօր լեգենդար ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։ Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:


«Սիրով հայտարարում ենք «Սարոյանական օրերի» մեկնարկը։


Սարոյանի հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված այս նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 5-11-ը կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նշանավորելու մեծ գրողի կյանքն ու գործունեությունը։


Հրավիրում ենք Ձեզ նորովի բացահայտելու Սարոյանին և մի ամբողջ շաբաթ վայելելու թատերական, գրական, գեղարվեստական և այլ միջոցառումներ։


Հետևե՛ք մեր և Saroyan Days էջի գրառումներին՝ իմանալու նախատեսվող միջոցառումների մասին, ծանոթանալու ծրագրին և սպասվող անակնկալներին։


Սիրով սպասում ենք ձեզ»,- ասված է հաղորդագրությունում։


Տեսանյութը՝ ստորև:

Դիտումների քանակ4

Leave a Comment