Տուժածների մասին են հայտնում — MediaNews









Օգոստոսի 30-ին՝ ժամը 18:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Toyota մակնիշի ավտոմեքենան և MAN մակնիշի ավտոբուսը․ շարժիչների հատվածից առկա է վառելիքի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազի բալոնների փականները, հոսանքազրկել Toyota մակնիշի ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment