Այսօր լեգենդար ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել․
«Սիրով հայտարարում ենք «Սարոյանական օրերի» մեկնարկը։ Սարոյանի հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված այս նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 5-ից 11-ը կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նշանավորելու մեծ գրողի կյանքն ու գործունեությունը։
Հրավիրում ենք Ձեզ նորովի բացահայտելու Սարոյանին և մի ամբողջ շաբաթ վայելելու թատերական, գրական, գեղարվեստական և այլ միջոցառումներ։
Հետևե՛ք մեր և Saroyan Days էջի գրառումներին՝ իմանալու նախատեսվող միջոցառումների մասին, ծանոթանալու ծրագրին և սպասվող անակնկալներին։
Սիրով սպասում ենք ձեզ»։
–00—ՍՊ