Սոչիի օդանավակայանում 8 չվերթ է հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան


Սոչիի օդանավակայանում 8 չվերթ է հետաձգվել՝ պայմանավորված ավիաընկերությունների արտադրական պատճառներով:

Այս մասին հայտնել է Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը։ 

Օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներով՝ հետաձգվել են Սոչիից դեպի Նովոսիբիրսկ, Մոսկվա, Անթալիա (Թուրքիա), Երևան (Հայաստան), Բաթումի (Վրաստան) չվերթները:

Հետաձգվել են նաև Մոսկվայից, Նովոսիբիրսկից, Թբիլիսիից (Վրաստան), Երևանից (Հայաստան), Անթալիայից (Թուրքիա) և Բաթումից (Վրաստան) Սոչի ժամանող չվերթերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

128 դիտում

Leave a Comment