Չինաստանը հանդես է գալիս ՇՀԿ-ին Հայաստանի անդամակցության օգտին. Սի Ծինփին

Չինաստանը հանդես է գալիս Շանհայի համագործակցության կազմակերպությանը Հայաստանի անդամակցության օգտին։ Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

«Չինաստանն աջակցում է Հայաստանի անդամակցությանը ՇՀԿ-ին և պատրաստ է աշխատել Հայաստանի հետ իրական բազմակողմանիության իրականացման և մարդկության միասնական ճակատագրի համայնքի կառուցմանը համատեղ աջակցության համար», — հայտարարել է Սի Ծինփինը, որի խոսքերը մեջբերվում են Չինաստանի ԱԳՆ կայքում:

Նա հավելել է, որ կողմերը պետք է ամրապնդեն փոխկապակցվածությունը, աջակցեն փոխանակումներին կրթության, գիտության և տեխնոլոգիաների, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում:

Հիշեցնենք, որ Փաշինյանը Չինաստան է ժամանել Տյանցզինում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին և Պեկինում կայանալիք Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Leave a Comment