Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին

Բաժանորդագրվել

Իսրայելը հարձակումների ժամանակ օգտագործել է մարտական ինքնաթիռներ, կառավարվող հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Իսրայելական բանակն այսօր հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող մի քանի շրջանների և քաղաքների վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական ռազմական աղբյուրին:

Վերջինիս խոսքով՝ Իսրայելն օգտագործել է մարտական ինքնաթիռներ, կառավարվող հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Զանգվածային հարձակումներ են իրականացվել Նաբաթիա քաղաքի Հարաջ Ալի ալ-Թահեր և ադ-Դաբշա արվարձանների վրա։

Օգոստոսի 28-ին հաղորդվել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել և Լիբանանի հարավում գտնվող Ռեյհան բնակավայրի մոտակայքին և Մահմուդիա շրջանին:

Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավի հինգ ռազմավարական կետերում, այդ թվում՝ Հաջար գյուղի հյուսիսային հատվածում, ինչը Լիբանանի իշխանությունները դիտարկում են որպես շարունակվող օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի խախտում:

Իսրայելական բանակն իր կողմից հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքներին դրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու համար:

Հութիները հաստատել են, որ Իսրայելի հարվածներից մահացել է իրենց կառավարության ղեկավարը

Leave a Comment