Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի 3 զորավարժություններ՝ «Փոխազդեցություն-2025», «Որոնում-2025» և «Էշելոն-2025», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման ուժերի հետ համատեղ «Փոխազդեցություն-2025» զորավարժությունների, «Որոնում-2025» և «Էշելոն-2025» հատուկ զորավարժությունների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Վիտեբսկի Հաղթանակի հրապարակում և «Վիտեբսկի ազատագրողներին՝ խորհրդային զինվորներին, պարտիզաններին և ստորգետնյա մարտիկներին» հուշահամալիրում։
Բացման արարողությանը ներկա են եղել Գլխավոր շտաբի պետ – Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, Ռուսաստանի Դաշնության հերոս, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, Վիտեբսկի մարզային գործադիր կոմիտեի նախագահ Ալեքսանդր Սուբոտինը, «Փոխազդեցություն-2025» զորավարժությունների ղեկավար – Բելառուսի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Վադիմ Դենիսենկոն, «Էշելոն-2025» զորավարժությունների ղեկավար – Բելառուսի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման պետի առաջին տեղակալ – նյութատեխնիկական ապահովման շտաբի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Մոսոլովը, ռազմական զորքերի ղեկավարներ և այլ հրավիրվածներ։
Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 2000 զինծառայող և 450 միավոր զենք, ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ 9 մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 70 անօդաչու թռչող սարք, հաղորդում է զորավարժությունների համատեղ մամուլի կենտրոնը։
Դրանց կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորամիավորումները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
265 դիտում