«Սարոյանական օրեր»․ մեկ շաբաթ՝ նվիրված մեծ գրողի կյանքին ու գործունեությանը

Այսօր՝ լեգենդար ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է «Սարոյանական օրերի» մեկնարկի մասին։

«Սարոյանի հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված այս նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 5-11-ը կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նշանավորելու մեծ գրողի կյանքն ու գործունեությունը։

Հրավիրում ենք Ձեզ նորովի բացահայտելու Սարոյանին և մի ամբողջ շաբաթ վայելելու թատերական, գրական, գեղարվեստական և այլ միջոցառումներ։

Հետևե՛ք մեր և Saroyan Days էջի գրառումներին՝ իմանալու նախատեսվող միջոցառումների մասին, ծանոթանալու ծրագրին և սպասվող անակնկալներին։

Սիրով սպասում ենք ձեզ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment