Ռուսшստանը և Ուկրшինան փոխադարձաբար ԱԹՍ-ներով հшրվածել են խшղաղ բնակավայրերին

Դիտում ՝ 26 962

ՌԴ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում Բելգորոդի բնակավայրերի վրա մոտ 140 անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակումներ են իրականացրել:

Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում նշել է, որ ուկրաինական 2 ԱԹՍ հարվածել են Բելգորոդին, որի հետևանքով  վիրավորվել է 2 քաղաքացիական անձ, վնասվել 2 բազմահարկ շենքերի 3 բնակարան, 2 առևտրային օբյեկտ և ավտոմեքենաներ: Բացի այդ՝ ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել մարզի մի շարք բնակավայրերի ևս, որտեղ նույնպես վիրավորներ կան:

ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը որսացել և վնասազերծել են ուկրաինական 21 ինքնաթիռ-անօդաչու թռչող սարք, որից 11-ը Վոլգոգրադի մարզի տարածքում, 8-ը՝ Ռոստովի, մեկական՝ Բելգորոդի և Բրյանսկի մարզերում։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել էր, որ Զապորոժիեում հինգհարկանի բնակելի շենքի վրա ռուսական ուժերի հարվածից մեկ մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ: Նրա տեղեկատվությամբ՝ ռուսական կողմն ուկրաինական խաղաղ բնակավայրերի վրա մոտ 540 անօդաչու թռչող սարք է արձակել, 8 բալիստիկ և 37 այլ տեսակի հրթիռներ:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment