Սյունիքի Տեղ գյուղում՝ Հակոբյան ամուսինների տան լուսավոր պատշգամբում, տանտիրուհին սեղան է գցում։ Կենտրոնում՝ սեփական մեղվափեթակներից ստացված սաթագույն մեղրն է, գյուղական հացն ու կարագի կտորը։
Հակոբյանները հաստատվել են Տեղում՝ թողնելով ամբողջ ունեցվածքը իրենց հայրենի Արցախում, որը 2023 թվականի սեպտեմբերին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նրանք մասնակցում են Երևանի պատվիրակության և «Հիմնատավուշ» կազմակերպության համագործակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից իրականացվող ծրագրին, որի շրջանակում Սյունիքում հաստատված արցախցիներին աջակցություն է ցուցաբերվում՝ սեփական մեղվաբուծարաններ հիմնելու գործում։

Ծրագիրը մեկնարկել է այս տարվա մայիսին, և դրանից օգտվել է 50 ընտանիք։ Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է 4 մեղվափեթակ, մեղվաընտանիքներ, գործիքներ և պաշտպանիչ հագուստ։ Մասնակիցների համար կազմակերպվել են նաև մեղվաբուծության դասընթացներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 7,190,000 դրամ։
Ընտանիքի ղեկավարը լրագրողներին պատմել է, որ մեղվաբուծությամբ զբաղվում է ավելի քան 20 տարի, իսկ Արցախում թողել է մոտ հիսուն փեթակ։
«Մեղուներին կարելի է ուսումնասիրել ամբողջ կյանքում ու չդադարել հիանալ դրանցով», – ասում է Արազիկ Հակոբյանը։
Հակոբյանների աշխատասիրության շնորհիվ մեղվաբուծարանը ընդլայնվում է, իսկ օգտակար ու համեղ մեղրի իրացման հետ խնդիրներ չեն սպասվում։