https://arm.sputniknews.ru/20250831/chinacinery-chen-handurzhi-erkrvord-hamashkharhajini-patmutjan-kheghatjurman-pvordzery-si-tsinpin-92956353.html
Չինացիները չեն հանդուրժի Երկրորդ համաշխարհայինի պատմության խեղաթյուրման փորձերը. Սի Ծինփին
Չինացիները չեն հանդուրժի Երկրորդ համաշխարհայինի պատմության խեղաթյուրման փորձերը. Սի Ծինփին
Sputnik Արմենիա
ՉԺՀ նախագահը նշել է, որ աշխարհում դեռ կան մարդիկ, որոնք անտեսում են անհերքելի պատմական փաստերը, հերքում և նույնիսկ մեծարում են ագրեսիայի պատմությունը։ 31.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-31T15:28+0400
2025-08-31T15:28+0400
2025-08-31T15:29+0400
չինաստան
սի ծինփին (չինաստանի նախագահ)
երկրորդ համաշխարհային պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/17/82170174_0:89:1600:989_1920x0_80_0_0_e0759a497d8f1e48b69519f6f7651445.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Չինաստանի ժողովուրդը, որը հսկայական զոհեր է տվել, երբեք չի հաշտվի Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը խեղաթյուրելու կամ ժխտելու փորձերի հետ: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ՉԺՀ ղեկավարը «Ցյուշի» ամսագրում հրապարակված իր հոդվածում նշել է, որ պատմությունը լավագույն դասագիրքն է և ամենաարդյունավետ սթափեցնող միջոցը: Սի Ծինփինը նշել է, որ չին ժողովուրդը հիշում է պատերազմի բերած տառապանքները և հաստատակամ ձգտում է խաղաղության:Չինաստանի առաջնորդի խոսքով՝ աշխարհում դեռ կան մարդիկ, որոնք անտեսում են անհերքելի պատմական փաստերը:Սի Ծինփինը նշել է, որ ճապոնացի զավթիչներին չին ժողովրդի դիմադրության պատերազմը համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի գլխավոր մարտադաշտն է դարձել Արևելքում՝ հսկայական ներդրում ունենալով ամբողջ աշխարհում խաղաղության համար պայքարում։Չինաստանը սեպտեմբերի 3-ին Պեկինի Թիենանմեն հրապարակում զինվորական շքերթ կանցկացնի Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 80-ամյակի առթիվ։Հայաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են տարածել. ինչ կետեր է պարունակում այն
չինաստան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/17/82170174_82:0:1518:1077_1920x0_80_0_0_6f743fe3c55eba2f5a0cb70e382e537e.jpg
չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), երկրորդ համաշխարհային պատերազմ
չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), երկրորդ համաշխարհային պատերազմ
ՉԺՀ նախագահը նշել է, որ աշխարհում դեռ կան մարդիկ, որոնք անտեսում են անհերքելի պատմական փաստերը, հերքում և նույնիսկ մեծարում են ագրեսիայի պատմությունը։
ՉԺՀ ղեկավարը «Ցյուշի» ամսագրում հրապարակված իր հոդվածում նշել է, որ պատմությունը լավագույն դասագիրքն է և ամենաարդյունավետ սթափեցնող միջոցը: Սի Ծինփինը նշել է, որ չին ժողովուրդը հիշում է պատերազմի բերած տառապանքները և հաստատակամ ձգտում է խաղաղության:
Չինաստանի առաջնորդի խոսքով՝ աշխարհում դեռ կան մարդիկ, որոնք անտեսում են անհերքելի պատմական փաստերը:
«Չինաստանի ժողովուրդը, որը հսկայական զոհեր է տվել, անսասան կերպով կպաշտպանի արյունով և մարդկային կյանքերով գրված պատմությունը։ Չին ժողովուրդը, բոլոր երկրների ժողովուրդների հետ միասին, երբեք չի հանդուրժի ագրեսիայի պատմությունը ժխտելու, խեղաթյուրելու կամ նույնիսկ մեծարելու փորձերը»,-ընդգծել է Չինաստանի ղեկավարը։
Սի Ծինփինը նշել է, որ ճապոնացի զավթիչներին չին ժողովրդի դիմադրության պատերազմը համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի գլխավոր մարտադաշտն է դարձել Արևելքում՝ հսկայական ներդրում ունենալով ամբողջ աշխարհում խաղաղության համար պայքարում։
Չինաստանը սեպտեմբերի 3-ին Պեկինի Թիենանմեն հրապարակում զինվորական շքերթ կանցկացնի Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 80-ամյակի առթիվ։