Չինաստանն ու Հնդկաստանը խոստանում են լինել «ոչ թե մրցակիցներ, այլ գործընկերներ»

Չինաստանի և Հնդկաստանի առաջնորդները նշում են, որ տարիների լարվածությունից հետո, որը ներառում է նաև երկարատև սահմանային վեճ, նրանց միջև վստահությունը խորանում է։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպել են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նիստի շրջանակներում՝ Տյանցզին նավահանգստային քաղաքում։ Սա Մոդիի առաջին այցն է Չինաստան 7 տարվա ընթացքում։

Սին Մոդիին ասել է, որ Չինաստանն ու Հնդկաստանը պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ: Մոդին ասել է, որ նրանց միջև այժմ «խաղաղության և կայունության մթնոլորտ» է։

Ինչպես գրում է BBC-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես մասնակցում է գագաթնաժողովին։ ՇՀԿ-ին մասնակցում է ավելի քան 20 համաշխարհային առաջնորդ,

Նախագահ Թրամփը բարձր մաքսատուրքեր է սահմանել հնդկական ապրանքների վրա՝ որպես Դելիի կողմից ռուսական նավթի շարունակական գնման պատիժ, և Պուտինը բախվում է պատժամիջոցների սպառնալիքների՝ Ուկրաինայի դեմ շարունակական պատերազմի համար։

Մոդին հայտարարել է, որ Հնդկաստանի և Չինաստանի միջև ավիահաղորդակցությունը, որը դադարեցվել էր 2020 թվականին Հիմալայան սահմանին տեղի ունեցած զորքերի բախումներից հետո, կվերսկսվի, սակայն ժամանակացույց չի նշել։ Սին ասել է, որ «երկու կողմերն էլ պետք է կարգավորեն հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարով» և որ «երկու կողմերի համար էլ ճիշտ ընտրություն է բարեկամ լինելը»։

Leave a Comment