ՉԺՀ-ն և Թուրքիան պետք է ընդլայնեն շփումն անվտանգության ոլորտում. Ծինփինը՝ Էրդողանին

https://arm.sputniknews.ru/20250831/chzhh-n-ev-turqian-petq-e-yndlajnen-shpumn-anvtangutjan-volvortum-tsinpiny-erdvoghanin-92958074.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1f/92956536_1:0:1008:755_1920x0_80_0_0_73595d9366e5033e368d689d979ea847.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), շհկ

ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), շհկ

Բաժանորդագրվել

Չինաստանի և Թուրքիայի ղեկավարները բանակցություններ են վարել ՇՀԿ գագաթնաժողովից առաջ:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Չինաստանն ու Թուրքիան պետք է ընդլայնեն համագործակցությունն անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:

Էրդողանը Չինաստանում է, որտեղ մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որն անցկացվում է Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը:

«Անհրաժեշտ է ամրապնդել քաղաքական փոխվստահությունը, աջակցել միմյանց այն հարցերում, որոնք շոշափում են հիմնային շահերը և լուրջ մտահոգություն են առաջացնում, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում», -ասել է Սի Ծինփինը, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Իր հերթին Թուրքիայի ղեկավարի գրասենյակը հայտնում է, որ Էրդողանը Չինաստանում Սի Ծինփինի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև ուկրաինական թեման, Սիրիայի վերականգնման ուղղությամբ համատեղ քայլերը:

Էրդողանը հայտարարել է, որ պետք է ներդրումներով աջակցել երկկողմ առևտրի կայունությանը, հատկապես մեծ ներուժ կա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թվային տեխնոլոգիաները, էներգետիկան, առողջապահությունը և զբոսաշրջությունը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ուժեղացնել Թուրքիայում չինական ընկերությունների ներդրումների համակարգումը։

Թուրքիայի նախագահը կարևորել է «Միջին միջանցք» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունների համաձայնեցման ուղղությամբ համատեղ քայլերը:

«Հանդիպմանը քննարկվել են նաև Գազայում, Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, Սիրիայի վերականգնման ուղղությամբ հնարավոր համատեղ քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան:

Հայաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են տարածել. ինչ կետեր է պարունակում այն

Leave a Comment