Ձորաղբյուրի բնակիչները նախազգուշական ակցիայով պահանջել են լուծել խմելու ջրի և տրանսպորտի հարցերը

Օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուրի բնակիչները նախազգուշական բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով պետական մարմիններից լուծում տալ իրենց բնակավայրի խմելու ջրի և տրանսպորտի հարցին, գրում է Shamsshyan.com-ը։

Բնակիչները նշել են, որ երկու տարի է, տրանսպորտ, որպես այդպիսին, չկա։

«Երկու տարի է մնացել ենք տրանսպորտին կարոտ։ Ուր ասես դիմել ենք, որ պատկան մարմին ասես գնացել ենք, սակայն հարցին ոչ մի լուծում»,- ընդգծել է բնակիչներից մեկը՝ նշելով որ տաքսիներից են օգտվում, բայց շատ դեպքերում տաքսին էլ չի գալիս։

Նրանք նշել են, որ եթե նախկինում շաբաթը մեկ անգամ խմելու ջուր են տվել, հիմա դա էլ չկա և ստիպված մեքենաներով են բերում։ Բնակիչները հավելել են, որ եթե իրենց խնդիրները լուծում չստանան, դիմելու են կտրուկ միջոցների ու կաթվածահար են անելու Աբովյան-Երևան երթուղին։

Leave a Comment