Պուտինն ու Սի Ծինփինը շփվել են «ոտքի վրա»՝ նախքան ՇՀԿ գագաթնաժողովի մեկնարկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը սկսել են իրենց շփումը «ոտքի վրա»՝ նախքան Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի մեկնարկը, գրում է ТАСС-ը։
Պուտինը վերջինն է ժամանել «Մեյցզյան» միջազգային կոնգրես-կենտրոնի գլխավոր տաղավար, որտեղ նախատեսված է պատվավոր ընդունելություն՝ պատվիրակությունների ղեկավարների համար։
Սի Ծինփինը՝ իր կնոջ՝ Պեն Լիյուանի հետ, դիմավորել է հյուրին, և մինչ մյուս մասնակիցները հավաքվում էին համատեղ լուսանկարման համար նախատեսված հարթակում, երկու առաջնորդները շատ աշխույժ զրույց են վարել՝ թարգմանիչների օգնությամբ։ Այդ ոչ պաշտոնական զրույցը տևել է մոտ հինգ րոպե։
Ինչպես հաղորդում է «Սինհուա»-ն, Սի Ծինփինը և Պեն Լիյուանը կիրակի օրը Տյանցզինում՝ Չինաստանի հյուսիսային նավահանգստային քաղաքում, կազմակերպել են ընդունելություն՝ ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար ժամանած պատվավոր արտասահմանյան հյուրերի պատվին։

Leave a Comment