Օգոստոսի 31-ին՝ Ժամը 15։10-ի սահմաններում, Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կա զոհ, հայտնել է Shamshyan.com-ը։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնել է ԶԼՄ-ն։
Կայքի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են մահացածի և ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։
