Մինչև 18։00-ն ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջաններում

Հասարակություն

31.08.2025 | 16:54

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 31-ին ժամը 15:00- 18:00-ը կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4 փ. 2, 3 նրբանցքների ջրամատակարարումը:

Օգոստոսի 31-ին ժամը 15:30- 18:00-ը կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 5 փողոցի և նրբանցքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a Comment