ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք երկրների ղեկավարներ գտնվում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանն ու դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
Թիենծին քաղաքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ, երկու երկրների միջև հաստատվել է ռազմավարական գործընկերություն։
Լուսանկարն՝ արխիվից։