
Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, հանդիպել են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը:
Փաշինյան-Պուտին հանդիպման մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ Պուտինը հայտարարել է, որ ուրախ է Փաշինյանի հետ բանակցելու հնարավորության համար, քանի որ բազմաթիվ հարցեր են կուտակվել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային բնույթի քննարկման համար: