ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում. հայտնել է TACC գործակալությունը:
Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Պուտինը նշել է, որ ուրախ է նրա հետ զրուցելու հնարավորության համար, քանի որ կուտակվել են քննարկման համար բազմաթիվ հարցեր՝ թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային։