Քաղաքականություն
31.08.2025 | 17:25
Չինաստանում Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման առաջին կադրերը հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը։
Նրանք հանդիպել են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։
Գագաթնաժողովի միջոցառումները տեղի են ունենում Չինաստանի Թիենծին քաղաքի «Մեյցզյան» միջազգային կոնգրեսա-ցուցահանդեսային կենտրոնում։
Գագաթնաժողովը բացվել է կիրակի օրը՝ կազմակերպիչ երկրի ղեկավար Սի Ծինփինi անունից պատվիրակությունների ղեկավարների համար կազմակերպված հանդիսավոր ընդունելությամբ։
Գագաթնաժողովի պաշտոնական ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին։
