Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարիա Կոլտակովան, որը Ռուսաստանի Կենտրոնական դաշնային շրջանում հայտնի էր որպես «երկաթե տատիկ»՝ իր սպորտային ռեկորդների շնորհիվ, մահացել է 104 տարեկանում։ Այս մասին հայտնել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը՝ իր Telegram-ալիքում։
«Երբ կյանքից հեռանում է նման մարդ, մեր մոլորակը ավելի է աղքատանում։ Մարիա Դենիսովնա Կոլտակովան լեգենդար անձնավորություն էր։ Նա հերոսաբար անցել է Հայրենական մեծ պատերազմը, պաշտպանել է Վորոնեժը։ Նրա մարտական բնավորությունը թույլ չէր տալիս հեռու մնալ խաղաղ ժամանակի կարևոր իրադարձություններից։ Նույնիսկ ամենապատկառելի տարիքում նա ապացուցում էր, թե ինչի է ընդունակ նպատակասլաց մարդը», – գրել է նա։
Կոլտակովան կամավոր մեկնել է ռազմաճակատ 1942 թվականին, ծառայել է սանիտարական գումարտակում։ Պատերազմի տարիներին երկու անգամ վիրավորվել է, մարտի դաշտից դուրս է բերել ավելի քան 300 մարդու։ Վիրավորման պատճառով չհասնելով Բեռլին՝ 60 կմ հեռավորության վրա, Հաղթանակը դիմավորել է Պրահայում, գրում է ТАСС-ը։