Նորվեգիան հայտարարել է, որ որպես ռազմավարական գործընկեր ֆրեգատների ձեռքբերման հարցում ընտրել է Մեծ Բրիտանիային՝ երկրի պատմության մեջ ամենախոշոր ռազմական ներդրման շրջանակում։
Reuters-ի հաղորդմամբ, գործարքի արժեքը կազմում է մոտ 10 միլիարդ ֆունտ ստերլինգ (ավելի քան 11,5 միլիարդ եվրո)։ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն նշել է, որ ֆրեգատները «անբաժանելի մաս են մեր պաշտպանության, քանի որ կարևոր դեր են խաղում մեր ինքնիշխանության պաշտպանության գործում»։
Նորվեգիան ՆԱՏՕ-ի անունից վերահսկում է 2 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք Հյուսիսային Ատլանտիկայում, որը օգտագործվում է Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի ատոմային սուզանավերի կողմից։ Նոր ֆրեգատների հիմնական նպատակն է՝ հետևել ռուսաստանյան սուզանավերին, որոնց բազան գտնվում է Կոլայի թերակղզում՝ Նորվեգիայի հետ սահմանակից արկտիկական շրջանում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ողջունել է գործարքը՝ նշելով, որ դրա արդյունքում ձևավորվելու է 13 հակասուզանավային ֆրեգատներից բաղկացած համատեղ նավատորմ՝ ութ բրիտանական և առնվազն հինգ նորվեգական նավերով, որոնք համատեղ կգործեն Հյուսիսային Եվրոպայում։
Ըստ բրիտանական կառավարության, գործարքը կստեղծի 4000 աշխատատեղ ամբողջ Միացյալ Թագավորությունում, այդ թվում՝ ավելի քան 2000 Շոտլանդիայում, որտեղ կառուցվում են BAE Systems-ի T-26 City դասի ֆրեգատները։
Նորվեգիայի կառավարությունը նաև հայտնել է, որ համաձայնագրի նախագիծը ներառում է արդյունաբերական համագործակցություն նորվեգական կողմի հետ, որը համարժեք է ձեռքբերման ընդհանուր արժեքին։