Սոչիի օդանավակայանում ավելի քան 50 չվերթ է հետաձգվել – Armenia Today

Սոչիի օդանավակայանում ավելի քան 50 չվերթ է հետաձգվել մեկնման և ժամանման համար, հայտնել է RBC-ն։

Նշվում է, որ օգոստոսի 30-ի երեկոյից ուշացումներ են նկատվում ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ուղղություններով: Միևնույն ժամանակ հավելել են, որ ինքնաթիռների մի մասն արդեն մեկնել է նպատակակետեր։

Սոչիի օդանավակայանի ներկայացուցիչը ԶԼՄ-ին հայտնել է, որ ավելի քան երկու ժամով հետաձգվել է ութ չվերթ, որոնք կապված են ավիաընկերությունների արտադրական պատճառների հետ։

Leave a Comment