Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի խոսնակի սպանության մասին

Գազա քաղաքի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում սպանվել է պաղեստինյան արմատական ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի խոսնակ Աբու Օբեյդան, այսօր հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր Օբեյդային սպանելու մասին՝ ընդգծելով, որ ՀԱՄԱՍ-ի խոսնակի սպանության մասին շարժումը դեռ չի հաստատել։

AFP-ն հաղորդում է, որ տարիներ շարունակ Աբու Օբեյդան պարբերաբար հայտնվել է ՀԱՄԱՍ-ի տեսանյութերում զինվորական համազգեստով և կարմիր քեֆիեով՝ թաքցնելով դեմքը։ Օբեյդան իր վերջին հայտարարությունն արել էր օգոստոսի 29-ին, երբ Իսրայելի պաշտպանության ուժերը նոր հարձակում են սկսել Գազայում՝ քաղաքի տարածքը հայտարարելով «վտանգավոր մարտական ​​գոտի»։

Leave a Comment