
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ուրախ է, որ նրա հետ զրուցելու հնարավորություն է ընձեռնվել: «Կուտակվել են քննարկման բազմաթիվ հարցեր՝ թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային»,- ասել է Փաշինյանը և հույս հայտնել, որ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում իրենց զրույցը օգտակար և բովանդակալից կլինի։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ գոհ է Ռուսաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող գործընկերությունից ու երկխոսությունից և երկու երկրներն անվանել է եղբայրական։
«Մենք միշտ շատ խիտ օրակարգ ունենք։ Վստահ եմ՝ այսօրվանն էլ, դա ակնհայտ է։ Ես շատ գոհ եմ մեր միջև ձևավորված գործընկերությունից և երկխոսությունից… մեր անձնական երկխոսությունից և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսությունից», – հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը։