Ռուսաստանն ու Հայաստանը մշտական կապի մեջ են. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշելով, որ Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների անդամները մշտական կապի մեջ են:

«Մեր գործընկերները մշտական կապի մեջ են։ Ինձ զեկուցում են կառավարության անդամները, նրանք Հայաստանում էլ են հաճախ լինում։ Ձեր կառավարության անդամները գալիս են Ռուսաստան։ Հիմա ամեն ինչի մասին կխոսենք», — ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է նաև, որ բազմաթիվ հարցեր են կուտակվել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային բնույթի քննարկման համար:

«Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու և այսօրվա ոը վաղվա միջոցառման շրջանակներում բանակցելու հնարավորություն ունենալու համար։ Վաղուց իրար չենք տեսել, բազմաթիվ հարցեր են կուտակվել՝ երկկողմ, տարածաշրջանային, միջազգային։ Հուսով եմ, որ այսօրվա մեր հանդիպումը Ձեզ հետ օգտակար և բովանդակալից կլինի», — հավելել է նա։

Leave a Comment