Չինաստանում Փաշինյանն ու Աննա Հակոբյանը զրույցներ են ունեցել մի շարք պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց հետ (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և տիկին Պեն Լուանի անունից՝ ի պատիվ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների և նրանց տիկնանց տրված պաշտոնական ընդունելությանը։

 

Ընդունելության մասնակիցներին դիմավորել են ՉԺՀ նախագահը՝ տիկնոջ հետ, որից հետո կայացել է արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություն։

 

Միջոցառման ընթացքում վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը զրույցներ են ունեցել մի շարք պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց հետ։

Leave a Comment