Շատ ուրախ եմ եղբայրական երկրների միջև ձևավորված ակտիվ երկխոսության համար. Փաշինյանը` Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

 

«Շատ ուրախ եմ տեսնել ձեզ և հնարավորություն ունենալ խոսելու այսօրվա և վաղվա միջոցառումների շրջանակներում։ Մենք երկար ժամանակ չէինք տեսնվել, և կուտակվել են բազմաթիվ հարցեր՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային։ Հուսով եմ, որ այսօրվա մեր հանդիպումը ձեզ հետ օգտակար և իմաստալից կլինի։ Ուրախ եմ տեսնել ձեզ», – ասել է Պուտինը՝ հանդիպման մեկնարկին։

 

Իր հերթին Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ իրենց հանդիպումները միշտ շատ խիտ օրակարգ ունեն։ «Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը` նույնպես։ Ես շատ ուրախ եմ մեր միջև զարգացած գործընկերության և երկխոսության, մեր անձնական երկխոսության և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսության համար», – հավելել է նա։

Leave a Comment