Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսը չի լքի «արքայական» ակումբը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում և չի միանա «Մանչեսթեր Սիթիին»։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռոդրիգոն որոշել է մնալ մադրիդյան գրանդում և պայքարել մեկնարկային կազմում իր տեղի համար։ Նշվում է, որ բրազիլացին «սերուցքայինների» կազմում կխաղա առնվազն մինչև 2026 թվականի հունվար։
24-ամյա խաղացողը միացել է մադրիդյան գրանդին 6 տարի առաջ։ Ռոդրիգոյի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ լրանում է 2028 թվականի կեսերին։