Կրեմլում հույս ունեն, որ Պուտինն ու Ալիևը կհանդիպեն ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում սեպտեմբերի 1-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։
«Ոչ, առայժմ չի եղել։ Մենք հուսով ենք, որ վաղը՝ ՇՀԿ նիստի շրջանակում, նրանք հնարավորություն կունենան հանդիպելու», — ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ «նման հնարավորություն դեռ կլինի»։

Leave a Comment