Հին Խնձորեսկի մուտքը շուտով տոմսով կդառնա․ ինչ աշխատանքներ են արվում հնավայրի տարածքում

https://arm.sputniknews.ru/20250831/hin-khndzvoreski-mutqy-shutvov-tvomsvov-kdarna-inch-ashkhatanqner-en-arvum-hnavajri-taratsqum-92794315.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Մարիաննա Փայտյան

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg

Մարիաննա Փայտյան

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1b/92797311_90:0:1511:1066_1920x0_80_0_0_00989e8cac85251960d69341729d297a.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

խնձորեսկ, հեղինակներ, սյունիք, զբոսաշրջություն , հին խնձորեսկ

խնձորեսկ, հեղինակներ, սյունիք, զբոսաշրջություն , հին խնձորեսկ

Բաժանորդագրվել

Հին Խնձորեսկ հնավայրի տարածքում արդեն մի քանի շաբաթ է՝ մասնագետների խումբը մաքրման աշխատանքներ է իրականացնում, հաշվառում քարանձավներն ու զբոսաշրջային երթուղիներ մշակում։ Նպատակն է արգելոցի՝ մոտ 146 հա ընդգրկող տարածքը հասանելի դարձնել զբոսաշրջիկների համար։

Քարանձավներ, եկեղեցիներ, ժայռափոր ձիթհան, ջրհորներ, 19-րդ դարի դպրոց, Մխիթար սպարապատեի գերեզմանն ու ճոճվող կամուրջը․ Հին Խնձորեսկը Հայաստանի ամենահայտնի հնավայրերից է։ Տարեկան միջինը մոտ 200 հազար տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներ են այստեղ գալիս։

Արգելոցը մոտ 146 հա տարածք է ընդգրկում, սակայն Հին Խնձորեսկի հյուրերը կարողանում են միայն մի փոքր մասը բացահայտել. հիմնականում այցելում են Մխիթար սպարապետի գերեզմանին, մի քանի քարանձավ մտնում, ճոճվող կամրջով անցնում ու վերջ․ տարածքի մեծ մասը չբացահայտված է մնում ոչ միայն որովհետև չգիտեն, որ նման վայրեր կան, այլ որովհետև դրանք դժվարամատչելի են։

Արդեն մի քանի շաբաթ է՝ մասնագետներն աշխատում են տարածքում, մաքրում տապանաքարերը, հաշվառում քարանձավները և այլն։

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի բաժնի պետ Արգամ Երանոսյանի խոսքով՝ միայն 2-3 օրում մոտ 200 քարանձավ է հաշվառվել։

Հին Խնձորեսկ գյուղը

Մեկն ասում է` անվան արմատը «խնձորն» է, մեկ ուրիշն էլ պնդում է, թե սկզբնապես կոչվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ, հետագայում հնչյունափոխվել ու Խնձորեսկ դարձել։ Ժամանակին Խնձորեսկն ունեցել է 11 պատմական թաղ։ Իր զարգացման գագաթնակետին է հասել 19-րդ դարի կեսերից․ այդ ժամանակ այնքան էր ծավալվել, որ համարվում էր Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղական բնակավայրը։ 20-րդ դարի սկզբներին բնակչության թիվը հասել է 8300-ի, ունեցել է 7 դպրոց և 27 խանութ:

«Կիրճի երկու կողմերն էլ բնակեցված էին։ Քարանձավներ չէին միայն, կային 2-3 հարկանի կցակառույց շինություններ․ ժամանակի ընթացքում քարանձավներն օգտագործվել են տնտեսական նպատակով, իսկ մարդիկ ապրել են կից տներում»,- պատմում է Արգամը։

Քարանձավները նաև պաշտպանական կարևոր նշանակություն ունեին․ մարդիկ այստեղ էին պատսպարվում թշնամու հարձակումների ժամանակ և կաշվե պարանների օգնությամբ բարձրանում էին դժվարամատչելի դիրքերում գտնվող քարանձավներ։ Ըստ տեղեկությունների՝ այս յուրահատուկ գյուղի պատմամշակութային նկարագիրն անխաթար պահպանվել է մինչև 1954 թվականը։

Արգամի խոսքով՝ 1950-60-ական թթ․–ին սկսվել է Գորիսի տարածաշրջանի կիրճերի լքման շրջանը։ Քանի որ շինանյութի պակաս կար, մարդիկ իրենց տները քանդում էին և տեղափոխում էին սարահարթ՝ նոր տուն կառուցելու համար։

«Եվ 50-60-ական թթ․–ին այս ժողովրդական ճարտարապետության գոհարը ավերվում է, մնում են միայն քարանձավները։ Մինչդեռ երբ նայում ենք 20-րդ դարասկզբի լուսանկարները, այս քարանձավները շատ քիչ են տեսանելի. հիմնականում պատշգամբավոր տներն են»,- ասում է Արգամը։

Հին Խնձորեսկ գյուղի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում եկեղեցիներ են կառուցվել․ դրանցից ամենահինը ժայռափորն է, որը թվագրվում է 9-10-րդ դարերով։ Տարածքում են նաև Սուրբ Հռիփսիմե (1666թ․), Սուրբ Թադևոս (17-18-րդ դդ) եկեղեցիները և Անապատի խոնարհված եկեղեցին, որը ժամանակին գրչության նշանավոր կենտրոն է եղել։ Եկեղեցու հարևանությամբ 19-րդ դարի երկսեռ դպրոցի ավերակներն են, ինչպես նաև գերեզմանոց է, որտեղ Մխիթար սպարապետի և Դավիթ Բեկի զինակից Մելիք Բարխուդարի տապանաքարերն են։

Մաքրվում են տապանաքարերը

Տապանաքարերը բավականին վատ վիճակում էին՝ մամուռով և քարաքոսներով ծածկված։ Մասնագիտությամբ վերականգնող Տիգրան Զաքյանն ասում է՝ առաջին բանը, որ արեցին, Մխիթար սպարապետի տապանաքարը մաքրելն էր։ Նրա խոսքով՝ աշխատանքները բարդ են. տապանաքարեր կան, որոնք կիսով չափ հողի տակ են լինում։

«Ընթացքում մեկ ուրիշ տապանաքար էլ է բացվում կողքից, սկսում ենք հարմարեցնել մեր աշխատանքն ու մաքրել։ Մեծ մասը մամուռներ, քարաքոսներ են, որոնց մաքրումը մեխանիկական է՝ գործիքներով։ Շատ դեպքերում գրվածքներն ու նախշերը չեն երևում, դրա պատճառով աշխատանքն ավելի է բարդանում, բայց և ավելի հետաքրքիր է։ Որովհետև երբ բացում ես, սկսում ես կարդալ, լրիվ ուրիշ զգացողություն է»,- ասում է Տիգրանը։

Նրա խոսքով՝ հնարավոր է՝ ամբողջ օր մի տապանաքար մաքրեն, որովհետև աշխատանքը պետք է զգուշությամբ անել՝ նախշերն ու քարը չվնասելու համար։

Ասում է՝ բացառիկ տապանաքարեր կան։ Դրանցից մեկը, օրինակ, դարբնի տապանաքարն է։ Այն մաքրելուց հետո միայն ամբողջական պատկերը տեսան՝ դարբինը զնդանով աշխատանք է կատարում։

Վերականգնողները մաքրման աշխատանքներ են անում, իսկ ՊՈԱԿ-ի մարզային ծառայության աշխատակիցները հողից դուրս բերում տապանաքարերը, ուղղում դրանք և այլն։

Ի՞նչ է փոխվելու

2026թ․ Հին Խնձորեսկի մուտքը վճարովի կդառնա, տարածքում կտեղադրվեն տեղեկատվական վահանակներ, զբոսաշրջային երթուղիներ կլինեն։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ ԿԳՄՍՆ-ի կողմից տրամադրված դրամաշնորհով տեղադրվելու է մոդուլային տիպային տեղեկատվական կենտրոն, որի արժեքը մոտ 63 մլն դրամ է։

«20 արգելոց, հնավայրեր ունենք, որից 7-ում տոմսային տնտեսություն է։ Երբ կարգավիճակն արգելոցից փոխվում է հնավայրի, փոխվում է ոչ միայն մոտեցումը, այլև ներդրվող ռեսուրսն է մեծանում։ Եթե հիմա Գորիսի տարածաշրջանում ունենք 1 պահապան, որը պահպանում է մոտ 50 հուշարձան, այստեղ ունենալու ենք 10-ից ավելի աշխատակից, իսկ դրանից հետո՝ որքան անհրաժեշտ լինի»,- ասում է Հովհաննիսյանը։

Հին Խնձորեսկի մուտքը տոմսով դարձնելը հնարավորություն կտա զբոսաշրջային այցելություններից գեներացված եկամուտներն ուղղել համալիրի պահպանմանը, մաքրմանը, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։

Leave a Comment