Արզականի հարակից սարում հրդեհ է բռնկվել. շուրջ 100 փրկարար մասնակցում է հրդեհաշիջմանը

https://arm.sputniknews.ru/20250831/arzakani-harakic-sarum-hrdeh-e-brnkvel-shurj-100-prkarar-masnakcum-e-hrdehashijmany-92969562.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Արզականի հարակից սարում հրդեհ է բռնկվել. շուրջ 100 փրկարար մասնակցում է հրդեհաշիջմանը

Sputnik Արմենիա

Արզականի հարակից սարում հրդեհ է բռնկվել. շուրջ 100 փրկարար մասնակցում է հրդեհաշիջմանը

2025-08-31T20:18+0400

true

PT0M46S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1f/92969392_158:0:1098:705_1920x0_80_0_0_93b011fb2a37739aef29135b8aec7dab.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հրդեհ, կոտայք, բջնի, գյուղ, լեռ, հրշեջ, ներքին գործերի նախարարություն (նգն), видео

հրդեհ, կոտայք, բջնի, գյուղ, լեռ, հրշեջ, ներքին գործերի նախարարություն (նգն), видео

Բաժանորդագրվել

Հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ։ Ըստ նախնական տվյալների` տուժածներ չկան։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 31 – Sputnik. Կոտայքի մարզի Արզական գյուղի հարակից սարում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին օգտատերերն ահազանգել էին սոցցանցում և տեսանյութեր տարածել։

ՆԳՆ–ից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է ժամը 10:44-ին։ Հայտնել են, որ Արզական գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր, ջրատարներ։

«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններից շուրջ 100 փրկարարական ծառայող, Հայ-ռուսական մարդասիրական հումանիտար արձագանքման կենտրոնի, էկոպարեկային ծառայության, անտառտնտեսության աշխատակիցներ և Արզական գյուղի բնակիչներ»,–հայտնեցին ՆԳՆ–ից։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ։ Ըստ նախնական տվյալների` տուժածներ չկան։

Նշվում է, որ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Ա․Մկրտչյանը և փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանը։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Leave a Comment