Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղի ընթացքում Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Վիլիամ Սալիբան վնասվածք է ստացել։ Հանդիպումը տեղի է ունենում «Էնֆիլդ» մարզադաշտում, և առաջին խաղակեսում դեռևս ոչ-ոքի է՝ 0:0։
Ֆրանսիացի պաշտպանը վնասվածք է ստացել «Լիվերպուլի» հարձակվող Ուգո Էկիտիկեի հետ պայքարի ժամանակ և խաղադաշտը լքել է հանդիպման 5-րդ րոպեին։ Նրա փոխարեն խաղադաշտ է մտել «Զինագործների» նորեկ Կրիստիան Մոսկերան։
Հիշեցնենք, որ Սալիբան նախորդ մրցաշրջանի վերջին՝ «Սաութհեմփթոնի» դեմ խաղը բաց էր թողել ազդրի մկանների վնասվածքի պատճառով, սակայն ամառային ընդմիջումից հետո վերադարձել էր թիմի կազմ։
SALIBA GOT INJURED BECAUSE OF THIS pic.twitter.com/bB4FpTLKcd
— KinG £ (@xKGx__) August 31, 2025