Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը երկար կտևի։
ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, «ընդհանուր առմամբ, ռազմական հակամարտություններին վերջ տալու երկու եղանակ կա՝ կամ մեկ (կողմի) ռազմական պարտությունը մյուս (կողմի) կողմից, կամ տնտեսական կամ ռազմական հյուծումը»։ Մերցը կարծում է, որ մինչ այժմ երկու տարբերակներն էլ հարմար չեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը նկարագրելու համար։
«Այնպես որ, ես մտավորապես պատրաստվում եմ այն փաստին, որ այս պատերազմը կարող է երկար տևել», – եզրափակել է նա։
Միևնույն ժամանակ, կանցլերը պնդել է, որ իր երկիրը դեմ է Կիևի կապիտուլյացիայի միջոցով հակամարտության ավարտին։
«Մենք փորձում ենք դրան (հակամարտությանը) վերջ տալ որքան հնարավոր է շուտ, բայց, իհարկե, ոչ Ուկրաինայի կապիտուլյացիայի գնով», – ասել է Մերցը։
Նա խոստովանել է, որ «պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե Ուկրաինան կապիտուլյացիայի ենթարկվի»։
«Սակայն վաղը չէ մյուս օրը հերթը կհասնի հաջորդ երկրին, իսկ մյուս օրը՝ մեր հերթը կլինի։ Դա տարբերակ չէ», -ասել է նա։
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «եվրոպական պատերազմի կուսակցությունը» պահպանում է իր միտումը և չի նահանջում, ինչը հակասում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի որդեգրած մոտեցմանը։