Ուկրաինա ցամաքային զորքերի ուղարկումն այս պահին չի քննարկվում. Մերց



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ZDF Sommerinterview-ին տված վերջին հարցազրույցում հայտարարել է, որ «Գերմանիան և Եվրոպան բախվում են Ռուսաստանի կողմից լուրջ սպառնալիքի, հատկապես Ուկրաինայի պատերազմի համատեքստում»։

Ըստ Մերցի, այս պահին չի քննարկվում ցամաքային զորքերի ուղարկումը Ուկրաինայի տարածք, սակայն Գերմանիան կենտրոնացած է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու և հնարավոր հրադադարի դեպքում աջակցություն ցուցաբերելու վրա։

Միևնույն ժամանակ Մերցը նշել է, որ Ուկրաինայի կապիտուլյացիան անընդունելի է, «քանի որ դա կսպառնա ամբողջ Եվրոպայի անվտանգությանը», և ընդգծել է Ռուսաստանի նկատմամբ հետևողական ու կոշտ դիրքորոշման անհրաժեշտությունը։

Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել խաղաղության հասնելու հնարավորության վերաբերյալ, սակայն նախազգուշացրել է, որ հակամարտությունը կարող է ձգձգվել, եթե Ուկրաինան չստանա վստահելի աջակցություն արևմտյան երկրների կողմից։

Կանցլերի կարծիքով, «Ուկրաինային Եվրոպայի և Գերմանիայի վճռական աջակցությունն է Ռուսաստանի կողմից հետագա սպառնալիքի զսպման հիմնական գործոնը»։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment