«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդն Անգլիայի Պրեմիեր լիգայի իր առաջին 100 խաղերում խփել է 88 գոլ՝ սահմանելով բոլոր ժամանակների ռեկորդ։
Այսօր՝ օգոստոսի 31-ին, նորվեգացի ֆուտբոլիստն աչքի է ընկել ԱՊԼ-ի 3-րդ տուրի «Բրայթոնի» դեմ խաղում (1:2)։ Այս մասին հայտնել է Opta Sports-ը։
25-ամյա Հալանդը գերազանցել է Ալան Շիրերի (100 խաղում՝ 79 գոլ), Ռուդ վան Նիստելրոյի (100 խաղում՝ 68 գոլ) և մի շարք այլ ֆուտբոլիստների ցուցանիշները։
Բացի այդ, Հալանդն իր առաջին 100 խաղում խփել է ավելի շատ գոլ, քան «Վեստ Բրոմվիչ» ակումբը (86 գոլ)։
Հալանդի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2034 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։