Շատ լավ զրույց էր, երկարատև. Պեսկովը՝ Փաշնյան-Պուտին հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցը լավ և երկարատև է եղել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշել է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը դեմառդեմ է եղել։

Կիրակի օրը, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում Չինաստանում, Պուտինը հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Նոր ավարտվեց Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ զրույցը։ Շատ լավ զրույց էր, երկարատև»,-ասել է Պեսկովը լրագրողներին։

Leave a Comment