Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի Հոլանդիայի Գրան Պրին

Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է 2025 թվականի Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության՝ Հոլանդիայի Գրան պրիի 15-րդ փուլում։ Մրցույթը տեղի է ունեցել Զանդվուրտի մրցուղում։

Երկրորդ տեղը գրավել է հոլանդացի Մաքս Վերստապենը (Red Bull)։ Լավագույն եռյակը եզրափակել է Racing Bulls-ի ֆրանսիացի մրցարշավորդ Իսակ Հաջարը, որը Ֆորմուլա 1-ում իր դեբյուտային մրցաշրջանում առաջին անգամ բարձրացել է պատվո հարթակ։

Բրիտանացի Լանդո Նորիսը, որը երկրորդն է ընդհանուր վարորդների հաշվարկում, չկարողացավ ավարտել մրցավազքը շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով։ Վարորդը դուրս մնաց մրցուղուց 65-րդ շրջանում՝ Պիաստրիից հետո։

Հաջորդ փուլը կանցկացվի սեպտեմբերի 5-ից 7-ը Իտալիայի Մոնցա քաղաքում։

Leave a Comment