https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=429c3a63ab
«Մանչեսթեր Սիթին» հակառեկորդ է սահմանել
Կիրակի օրը «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 1-2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»։ Արդյունքում, «Քաղաքացիները» խաղացված երեք տուրից հետո ունեն ընդամենը երեք միավոր. ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլայի թիմը հաղթել էր «Վուլվերհեմփթոնին» (4-0) և պարտվել «Թոթենհեմին» (0-2)։
Opta-ի տվյալներով՝ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության առաջին երեք խաղերից երկուսում պարտվել է՝ հեռավոր 2004/2005 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ։
Հաջորդ փուլում «Մանչեսթեր Սիթին» դերբի կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Թիմերը կխաղան «Էթիհադ» մարզադաշտում կիրակի՝ սեպտեմբերի 14-ին։ Մեկնարկային սուլիչը կհնչի Մոսկվայի ժամանակով ժամը 18:30-ին։